ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Աշխարհ-2018»-ին ընդառաջ

«Աշխարհ-2018»-ին ընդառաջ
02.10.2012 | 00:13

Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Սոչի, Կալինինգրադ կամ Սամարա (ընտրությունը դեռևս կայացած չէ)` ահա այն քաղաքները, որոնք կընդունեն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եթե նկատեցիք, քաղաքների թիվը խորհրդանշական է, ճիշտ այնքան, որքան խաղադաշտ դուրս եկող մեկ ֆուտբոլային ակումբի մարզիկների թիվն է: Սա` ի միջի այլոց, թեև այս աշխարհում կարծես թե ոչինչ պատահական չի լինում:
Որ ռուսները հիմնավոր են պատրաստվում ֆուտբոլային տոնին, լավագույն վկայությունը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի շնորհակալությունն է` առաջնության կազմակերպման նախապատրաստական գրաֆիկի առաջընթաց իրականացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ ֆուտբոլային խուլիգանների առկայությունը չի խանգարի Ռուսաստանին` առաջնությունը լավ անցկացնելու:
Ռուսաստանն իսկապես ոչինչ չի խնայում ապագա առաջնության համար, որի մոտավոր բյուջեն կազմելու է շուրջ 600 միլիարդ ռուսական ռուբլի (դրա ուղիղ կեսը պետական հատկացում է ու ծանրացած է բյուջեի վրա): Հինգ քաղաքներում` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սոչի, Սարանսկ, արդեն իսկ սկսվել են մարզադաշտերի կառուցման, իսկ մոտ օրերս կսկսվեն Դոնի Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի կամ Կալինինգրադի ստադիոնների նախագծման աշխատանքները: Դրանցից յուրաքանչյուրը, նույն ֆուտբոլի միջազգային բոսերի խոստովանությամբ, իսկական արվեստի գործ է:
Հայտնի է նաև, որ Մոսկվայում են կայանալու առաջնության ինչպես բացումը, այնպես էլ եզրափակիչ խաղը: Ինչ վերաբերում է կիսաեզրափակիչներին, դրանք կկայանան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ